Չինաստանի հարավային և կենտրոնական շրջաններում հուլիսի 11-ից մոլեգնող ջրհեղեղից 30 մարդ է մահացել, 4-ը համարվում են անհետ կորած: Փոթորկից, ջրհեղեղից, կայծակից, սողանքներից, ընդհանուր առմամբ, տուժել է մոտ 7,5 միլիոն մարդ: Փլուզվել է 12 հազար տուն, ևս 64 հազարը դարձել են վթարային: Մոտ 480 հազար հեկտար մշակելի հողատարածք ջրի տակ է անցել: Տարերային աղետի տնտեսական վնասը կազմում է շուրջ 600 միլիոն դոլար: